arm |  eng |  rus



 

Նախագծի մասին

“ Սկսում եմ ստեղծագործական վիթխարի հուզմունքով...”, - գրել է Ա. Ի. Խաչատրյանը
“ Սպարտակ ” բալետի պարտիտուրայի առաջին էջի վրա:
Հռչակավոր բալետմայստեր Յու. Գրիգորովիչը 1968թ. Մեծ թատրոնում իրականացրեց “ Սպարտակ ” բալետի բեմադրությունը` թվով երրորդը վերջինիս պատմության մեջ: Նա իր բեմադրությունն անվանեց “ ներկայացում` չորս մենապարողի համար կորդեբալետի հետ ” . չնայած, որ բալետը գրված է ժամանակակից երաժշտական լեզվով և բացի հիմնական խարակտերային կերպարներից, այստեղ ներկայացված է ժողովուրդը: Հենց ժողովուրդն էլ “ Սպարտակ” բալետի գլխավոր հերոսն է:
Մեկ տարի առաջ, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, հանդիպում կայացավ Պետական ակադեմիական Մեծ թատրոնի անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի հետ, որի արդյունքում` պայմանավորվածություն ձեռք բերվեց “ Սպարտակ ” բալետը Հայաստանում` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, բեմադրելու վերաբերյալ:
Աշխարհահռչակ վարպետը համագործակցելու պատրաստակամություն հայտնեց: Այդ հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելուն ձեռնամուխ եղավ “ Արտ Թիմ ” պրոդյուսերական ընկերությունը: Կայացավ բալետմայստերի ծանոթությունը Երևանի օպերայի և բալետի թատրոնի թատերախմբի, Հայաստանի “ Բարեկամություն” պարարվեստի պետական համույթի և Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի սաների հետ: Պարային այս “հավաքականի” հետ էլ հենց աշխատել է Յուրի Նիկոլաևիչ Գրիգորովիչը: Տաղանդավոր պարողների ու պարուհիների, հատկապես, այս խմբին է բախտ վիճակվել նոր էջ գրել “Սպարտակ” բալետի պատմության մեջ` նշանավորելով բալետի վերածնունդը նրա հեղինակի հայրենիքում:

RosGosStrakh Armenia ENA Converse Bank Аrarat Golden Palace
Copyright © 2010 Sharm Holding. Developed in Smart Systems LLC