arm |  eng |  rus



 

Հեղինակներ ու կատարողներ

Արամ Եղիայի Խաչատրյան
XX դարի հայ մշակույթի խոշորագույն դեմքերից է` կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, մի շարք արտասահմանյան երկրների արվեստների ակադեմիաների պատվավոր անդամ, Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի անդամ, արվեստագիտության դոկտոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարներից մեկն է: Դասավանդել է Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում, Լենինյան մրցանակակիր և ԽՍՀՄ ու Հայկական ԽՍՀ պետական մրցանակների բազմակի դափնեկիր է:

Յուրի Նիկոլայի Գրիգորովիչ

Աշխարհահռչակ պարուսույց, “Սպարտակ” բալետի նոր խմբագրության (Ա. Խաչատրյանի հետ համատեղ) հեղինակ, Լենինգրադի կոնսերվատորիայի բալետմայստերական բաժնի պրոֆեսոր, Պարարվեստի գործիչների ասոցիացիայի նախագահ, “Ռուսական բալետ” հիմնադրամի նախագահ, "Յուրի Գրիգորովիչի բալետ" պարարվեստի խմբի և Կրասնոդարի բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Սիմոն Բագրատի Վիրսալաձեի
Հանրահռչակ նկարիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽԴՍՀ, ԽՍՀՄ և Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից- անդամ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ:

Կարեն Դուրգարյան
Հայ անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ներկայումս, նաև հրավիրված դիրիժոր Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում` «Սպարտակ» և «Ռոմեո և Ջուլիետ» բալետների բեմականացման երաժշտական ղեկավար:

RosGosStrakh Armenia ENA Converse Bank Аrarat Golden Palace
Copyright © 2010 Sharm Holding. Developed in Smart Systems LLC