Մենակատարներ
Սպարտակ
Ռուբեն Մուրադյան
Ծնվել է 1989թ., Երևանում:
Կրթությունը - ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: Ներկայումս սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` Վիլեն Գալստյանի ղեկավարած պարարվեստի բաժնում:
Դերապարերը - կոմս Ալբերտ («Ժիզել»), Տորեադոր («Կարմեն-սյուիտ»), Շոպեն («Շոպենիանա»), Բազիլ («Դոն Կիխոտ»), Արմեն («Գայանե»), Վարդան Մամիկոնյան («Վարդանանք»):
Պարգևները – 2007թ.- 3-րդ մրցանակ Ջոինվիլի (Բրազիլիա) մրցույթում,
2008թ. - Առաջին մրցանակի դափնեկիր Յու. Գրիգորովիչի “Աշխարհի երիտասարդ բալետ” միջազգային մրցույթում (ք.Սոչի, ՌԴ):
Սևակ Ավետիսյան
Ծնվել է 1988թ., Երևանում:
Կրթությունը - Երևանի պարարվեստի պետական ուսումնարան:
Դերապարերը - Սպա (“Կարմեն-սյուիտ”), Արմեն, Կարեն (“Գայանե”), Էսպադա, Բազիլ (“Դոն Կիխոտ”): Պարգևները – 2008թ.- Երկրորդ մրցանակ Յու. Գրիգորովիչի “Աշխարհի երիտասարդ բալետ” միջազգային մրցույթում (ք.Սոչի, ՌԴ):
Մարկոս Լիկինիոս Կրասոս
Արմեն Գևորգյան
Ծնվել է 1988թ., Երևանում:
Կրթությունը - ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը և Արքայադուստր Գրեյսի անվան դասական պարի ակադեմիան (Մոնակո):
Դերապարերը -Էսկամիլիո (“Կարմեն-սյուիտ”), Գիքո (“Գայանե”), կոմս Ալբերտ և “Պա-դե-դե” (“Ժիզել”):
Նարեկ Մարտիրոսյան
Ծնվել է 1988թ., Երևանում:
Կրթությունը - ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը:
Դերապարերը - Էսպադա (“Դոն Կիխոտ”), Յագո (“Մավրի պավանան”), Տորեադոր (“Կարմեն-սյուիտ”)
Ֆրիգիա
Սյուզան Փիրումյան
Ծնվել է 1983թ., Երևանում:
Կրթությունը - ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը:
Դերապարերը – Հռիփսիմե (“Տրդատ և Հռիփսիմե”), Ժիզել, Միրտա (“Ժիզել”), հավերժահարս, փողոցային պարուհի (“Դոն Կիխոտ”), Շուշանիկ (“Վարդանանք”), “Շոպենիանա”:
Ժակլին Սարխոշյան
Ծնվել է 1975թ., Երևանում:
Կրթությունը - ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը:
Դերապարերը – Նինա (“Դիմակահանդես”), Կարմեն (“Կարմեն-սյուիտ”), Կիտրիի ընկերուհի, ամուր, փողոցային պարուհի (“Դոն Կիխոտ”), Ժիզել (“Ժիզել”), Դեզդեմոնա (“Մավրի պավանան”), Գայանե, Նունե (“Գայանե”), “Շոպենիանա”:
Հյուրախաղեր - Եգիպտոս, Իսպանիա, ԱՄՆ, Թուրքիա, Արաբական էմիրություններ, Բահրեյն:
Էգինա
Մերի Հովհաննիսյան
Ծնվել է 1986թ., Երևանում:
Կրթությունը - ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը:
Դերապարերը - Նունե (“Գայանե”), Կիտրի (“Դոն Կիխոտ”), Կարմեն (“Կարմեն-սյուիտ”), Ժիզել (“Ժիզել”), 1-ին ջութակ (“Հավերժություն”), “Տանգո”, “Շչելկունչիկ”
Մարիա Դիվանյան
Ծնվել է 1974թ., Երևանում:
Կրթությունը - ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը:
Դերապարերը - Միրտա (“Ժիզել”), Կիտրի, փողոցային պարուհի, հավերժահարսերի տիրուհի (“Դոն Կիխոտ”), Գայանե (“Գայանե”), Կարմեն (“Կարմեն-սյուիտ”), Էմիլյա,Դեզդեմոնա (“Մավրի պավանան”), Կրակի քրմուհի (“Տրդատ և Հռիփսիմե”), Փերի (“Մոխրոտը”), 1-ին ջութակ (“Հավերժություն”), “Շչելկունչիկ”, “Շոպենիանա”, դասական վարիացիաներ Դմիտրի Բրյանցևի “Ճանապարհ” համերգային համարում:









